Հիշարժան տարեթվեր
20-ը հոկտեմբերի՝ Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի համաուկրաինական օր
Ուկրաինայի նախագահի 2005 թ. հունվարի17-ի 42/2005 որոշման համաձայն հոկտեմբերի 20-ն ընդունված է որպես կաթնագեղձերի քաղցկեղի դեմ պայքարի համաուկրաինական օր:
Կրծքագեղձի քաղցկեղով կարող է հիվանդանալ յուրաքանչյուր կին, սակայն, ոմանց մոտ հիվանդության ռիսկը բարձր է, իսկ մյուսների մոտ՝ ցածր: Ռիսկից չեն ազատվում նաև տղամարդիկ, սակայն, կաթնագեղձերի քաղցկեղով հիվանդների ավելի քան 99%-ը կանայք են: Հիվանդության ռիսկի մեծացման գործոններն են՝ 40-ից բարձր տարիքը, ժառանգական և ընտանեկան նախատրամադրվածությունը, ուշացած մենոպաուզան, դաշտանի շուտ սկսվելը (մինչը 12 տարեկանը), ուշացած առաջնածնությունը (30 տարեկանից բարձր տարիքում) կամ վերջինիս բացակայությունը, հղիության ընդհատումը, մաստոպաթիան, ճարպակալումը, ծխելը:
Ինչպես ամբողջ աշխարհում, Ուկրաինայում ևս կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացությունն աճում է՝ մեկ տարվա ընթացքում միջինը 1-2%, և այժմ կանանց ուռուցքա-ախտաբանական կառուցվածքում կրծքագեղձերի քաղցկեղը զբաղեցնում է առաջին տեղերից մեկը: Յուրաքանչյուր 30 րոպեն մեկ Ուկրաինայում կրծքագեղձի ուռուցքի նոր դեպք է հայտնաբերվում: Ընդհանուր առմամբ, այս սոսկալի հիվանդությունն ավելի քան 7,5 հազար կնոջ կյանք է խլում ամբողջ Ուկրաինայով մեկ:
Ցավոք, Ուկրաինայում հիվանդացության աճն ուղեկցվում է մահացության մակարդակի բարձրացմամբ (չնայած աշխարհում նկատվում է մահացության նվազման միտում՝ մեկ տարվա ընթացքում միջինը 1%), և դրա գլխավոր պատճառը այս հիվանդության ուշ հայտնաբերումն է: Կրծքագեղձի քաղցկեղն ուկրաինուհիների քարորդի մոտ ախտորոշվում է բարդացած փուլում, և հիվանդների 1/2-ը մահանում է հայտնաբերումից հետո մեկ տարվա ընթացքում:
Բժիշկներին ուշ դիմելու ոչ պակաս պատճառներից է կրծքագեղձի քաղցկեղի խնդիրների ներկա վիճակի մասին հասարակության անտեղյակությունը, «ավանդական բուժողների»՝ պետության կողմից չհսկվող ինքնագովազդի ծաղկումը: Սխալ բուժման պատճառով հիվանդները ժամանակ են կորցնում, իսկ հիվանդությունը թափ է առնում:
Անհրաժեշտ է նշել, որ կաթնագեղձի քաղցկեղով հիվանդների կյանքի միջին տևողությունը հիվանդություն սկզբնական փուլերում (այսպես կոչված զրոյական, առաջին և առավելագույնը՝ երկրորդ փուլում, իսկ բոլոր փուլերը հինգն են) ախտորոշելուց և ճիշտ բուժելուց հետո 25 տարի և ավելի է:
Այս հիվանդությունը ժամանակին հայտնաբերել թույլ են տալիս կաթնագեղձերի ինքնահետազոտումը, կլինիկական հետազոտումը՝ մամոգրաֆիան: Ճիշտ ախտորոշման համար բժիշկը կարող է նշանակել կոմպլքս հետազոտություն:
Կարդացեք նաև
Հոմոֆոբիա տերմինն առաջացել է հունարեն homо- միանման և phоbos- վախ բառերից: Այս տերմինը շրջանառության մեջ է դրվել 1972 թ.: Մինչ այդ երևույթը, որն այսօր կոչվում է հոմոֆոբիա, հասարակական նորմա էր...
ՄԻԱՎ վարակի համաճարակն իր ներգործությամբ և կործանարար չափերով աշխարհում արտակարգ իրավիճակ է ստեղծել: Առաջին անգամ արձանագրվելով 1981թ.-ին ԱՄՆ-ում, այսօր ՄԻԱՎ վարակը տարածվել է բոլոր մայրցամաքներում...
Ամեն տարի մայիսի երկրորդ կիրակի օրը եվրոպական շատ երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում և Ճապոնիայում նշվում է ամենալուսավոր և ամենաբարի տոներից մեկը՝ Մայրերի օրը...
Պատերազմը միշտ անսպասելի է սկսվում, թեև մեկ սերունդ հետո պատմաբանների համար այն անխուսափելի է թվում: 1941թ. սկսեց ամենասարսափելի, ամենամոտիկ, ամենաթանկ Հայրենական Մեծ պատերազմը: Ասում են, առանց...
Կարմիր Խաչի և Կարմիր Կիսալուսնի համաշխարհային օրը (World Red Cross and Red Crescent Day) նշվում է ամեն տարի մայիսի 8-ին և հաստատվել է շվեյցարացի գործարար, հասարակական գործիչ և հումանիստ...
Մեզ մոտ հաշմանդամներ են անվանում, Արևմուտքում՝ առողջության սահմանափակ հնարավորություններով մարդիկ: Մայիսի 5-ին միջազգային հանրությունը նշում է Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրը...
Մայիսի 5-ին իրենց մասնագիտական տոնը նշում են մարդիկ, ում հոգատար ձեռքերի շնորհիվ մեզնից շատերն են ծնվել: Ավելի քան երկու տասնամյակ շարունակ մայիսի 5-ը համարվում է Մանկաբարձուհու միջազգային...
Արևը Երկրին ամենամոտ գտնվող աստղն է, մնացած բոլորը մեզանից գտնվում են անսահմանորեն հեռու: Օրինակ` մեզ ամենամոտ գտնվող աստղ Պրոքսիման՝ Ալֆա Ցենտավրի համակարգից, Արևից 4,22 լուսային տարի հեռավորության...
Ամբողջ աշխարհում ավելի քան 150 միլիոն մարդ տառապում է բրոնխիալ ասթմայից: Հանրության ուշադրությունը բրոնխիալ ասթմայով հիվանդացության աճի խնդրի վրա հրավիրելու նպատակով, 1998 թվականից սկսած, ամեն մայիս ամսվա...
Յուրաքանչյուր տարի մայիսի առաջին երեքշաբթի օրը նշվում է Ասթմայի համաշխարհային օրը, որը հռչակվել է ԱՀԿ-ի կողմից և անցկացվում է ՙԱսթմայի դեմ գլոբալ նախաձեռնության՚ (Global Initiative for Asthma – GINA) հովանու ներքո: Ամենամյա միջոցառման...
Աշխարհի շատ երկրներում մայիսի 1-ին Աշխատանքի միջազգային օրն է նշվում, որն ի սկզբանե Աշխատավորների համերաշխության միջազգային օր անվանումն էր կրում...
Ամեն տարի ապրիլի 28-ը Ռուսաստանում նշվում է որպես Քիմիական վտանգից մարդու իրավունքների պայքարի օր կամ Քիմիական անվտանգության օր...
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (International Labour Organization, ILO, հայերեն՝ ԱՄԿ) ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր է հայտարարել...
Ապրիլի 27-ին իրենց տոնը նշում են ամենաբարի մասնագիտություններից մեկի ներկայացուցիչները՝ անասնաբույժները: Բժիշկները, ովքեր բուժում են թռչուններին և կենդանիներին, իհարկե, չեն սպասում իրենց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն